Գոլ` 12-րդ վայրկյանին. Ֆրանսիա – Իտալիա հանդիպման շոկային մեկնարկը 
Ազգերի լիգայի խաղարկության առաջին տուրում Ֆրանսիայի ազգային հավաքականը A դիվիզիոնի երկրորդ խմբում տանը մրցում է Իտալիայի թիմի դեմ։
Հանդիպումը շոկային մեկնարկ ունեցավ։ Ֆրանսիացիները, օգտվելով «սկուադրա աձուրիի» պաշտպաններ Անդրեա Կամբիասոյի ու Ջովանի Դի Լորենցոյի անհամաձայնեցված ու անչափ անվստահ խաղից, արդեն 12-րդ վայրկյանին ՊՍԺ-ի վինգեր Բրեդլի Բարկոլայի ջանքերով բացեցին հաշիվը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am