Գյունդողան. «Բարսան կարող է հասնել մինչև ՉԼ եզրափակիչ և, նույնիսկ, հաղթել այն»
«Բարսելոնայի» կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը կարծում է, որ «բլաուգրանան» ի զորու է հաղթել Չեմպիոնների լիգան.
«Մենք կարող ենք շատ լավ ֆուտբոլ խաղալ և մրցել աշխարհի լավագույնների դեմ։
Մենք երկար կմնանք պայքարում, եթե չմտածենք այն արդյունքների մասին, որոնք ցանկանում ենք գրանցել, և եթե հետևողականորեն խաղից խաղ առաջ շարժվենք։
Մեզ ժամանակ է հարկավոր, պետք է շատ հանդիպումների միասին մասնակցենք, որպեսզի նաև հարմարվենք մեկս մյուսին, թիմն ավելի խաղակցված դառնա։
Կարծում եմ` «Բարսան» կարող է հասնել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ և, նույնսիկ, հաղթել այն։ Մենք ունենք այդ ներուժը։
Բարեբախտաբար, մենք ունենք այնպիսի մարզիչ, ով ժամանակին հաղթել է Չեմպինների լիգան։ Թիմում 4-5 ֆուտբոլիստներ կան, ովքեր նույնպես հաղթել են Չեմպիոնների լիգան, և մենք մեծ դեր ենք խաղում մյուս խաղացողների դաստիարակության հարցում։
Սա հիանալի և ֆանտաստիկ ակումբ է, որ հանդիպումներին մանկուց հետևում եմ, և ինձ շատ վաղուց դուր է գալիս «Բարսայի» խաղը։ Ես սիրում էի Բուսկետսի Ինիեստայի ու Խավիի կիսապաշտպանությունը»,- նշել է գերմանացի ֆուտբոլիստը, ում խոսքերը մեջբերում է Diario Sport-ը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Իլկայ Գյունդողան, Չեմպիոնների-լիգա