Գերմանիայի կառավարությունը հաստատել է․ Բունդեսլիգան վերադառնում է
Ինչպես տեղեկացնում է Բունդեսլիգայի պատշոնական կայքը, Գերմանիայի կառավորթյունը պաշտոնապես թույլատրել է մայիսին Բունդեսլիգայի վերսկսումը։ Վերսկսման հստակ ամսաթիվը Բունդեսլիգան պետք է որոշի ինքնուրույն։
Ինչպես տեղեկացնում է Sport Bild-ը, առաջնության մեկնարկը տեղի կունենա կամ մայիսի 15-ին կամ էլ 22-ին, սակայն, աղբյուրի փոխանցմամբ, ավելի հավանական է մայիսի 15-ի տարբերակը։
Նշվում է, որ կառավարության նիստի ժամանակ, որը գլխավորել է կանցլեր Անգելա Մերկելը, առաջնության վերսկսման հարցը քննարկվել է ավելի շուտ, քան դպրոցների և այլ կրթական հաստատությունների բացման հարցը։
Առաջնության վաղ վերսկսմանը դեմ է արտահայտվել միայն Բրեմենի երկրամասի ներկայացուցիչը, որի խոսքերով տեղի «Վերդերը» պատրաստ չէ առաջնության մեկնարկին։
Ինչպես առաջին Բունդեսլիգան, այնպես էլ Երկրորդ Բունդեսլիգան շարունակվելու են 26-րդ տուրից։ Հանդիպումներն անցկացվելու են առանց հանդիսականների ներկայության՝ փակ դռների հետևում։
Մայիսի 7-ին գերմանական երկու Բունդեսլիգաների բոլոր 36 ակումբների ներկայացուցիչների միջև տեղի կունենա տեսակոնֆերանս, որի ընթացքում կքննարկվի և պաշտոնապես կհաստատվի առաջնության վերսկսման օրը։
# Բունդեսլիգա, Երկրորդ Բունդեսլիգա