Գերմանիայի գավաթ. Սանկտ Պաուլին խոշոր անակնկալ մատուցեց` պայքարից դուրս թողնելով Բորուսիա Դորտմունդին🎥
Գերմանիայի գավաթի 1/8 եզրափակիչի շրջանակում Երկրորդ Բունդեսլիգան ներկայացնող «Սանկտ Պաուլին» սեփական հարկի տակ մրցեց «Բորուսիա Դորտմունդի» դեմ։
Առաջ ընկնելով` նշենք, որ այս խաղում բավական խոշոր անակնկալ գրանցվեց, քանի որ «Սանկտ Պաուլիի» ֆուտբոլիստներին հաջողվեց 2:1 հաշվով հաղթել դորտմունդյան ակումբին։
Երկրորդ Բունդեսլիգայի առաջատարի կազմից 4-րդ րոպեին աչքի ընկավ Էթիեն Ամենիդոն, իսկ 40-րդ րոպեին Աքսել Վիթսելը գրավեց սեփական դարպասը։
Բաց թողած երկու գոլերին Մարկո Ռոզեի սաները պատասխանեցին միայն 58-րդ րոպեին Էրլինգ Հալանդի խփած գնդակով, ով դիպուկ իրացրեց 11-մետրանոցը։
Հանդիպման մնացած ժամանակահատվածում «իշամեղուները», չնայած ունեին խաղայաին ու տարածքային առավելություն, սակայն չկարողացան խփել երկրորդ պատասխան գնդակը։
Այսպիսով, «Սանկտ Պաուլին» 2:1 հաշվով հաղթեց «Բորուսիա Դորտմունդին» և նվաճեց մրցաշարի 1/4 եզրափակիչի ուղեգիր, իսկ Գերմանիայի գավաթի գործող հաղթողը լքեց պայքարը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# DFB-Pokal, Աքսել Վիտցել, Բորուսիա-Դորտմունդ, Գերմանիայի գավաթ, Երկրորդ Բունդեսլիգա, Էրլինգ Հալանդ, Մարկո Ռոզե, Սանկտ Պաուլի