Գարսիան ՄՅՈւ-ի դեմ խաղի մասին. Մենք չխփեցինք և մեզ պատժեցին
«Ուոտֆորդի» գլխավոր մարզիչ Խավիեր Գարսիան մեկնաբանել է ԱՊԼ-ի 32-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդից» կրած պարտությունը:
«Կարծում եմ, որ «Ուոտֆորդը» ցույց տվեց լավ խաղ և վատ արդյունք:Մենք չօգտագործեցինք այն պահրը, որ ստեղծում էինք 1-ին խաղակեսում:Մենք գերիշխում էինք խաղում, ավելի շատ էինք գնդակին տիրապետում և ավելի շատ պահեր ստեղծեցինք:
Մենք բավականին շատ լավ խաղեր ունենք, բայց այսօրվա հանդիպումը բացառություն էր:Ես մի քիչ ջղայնացած եմ:Մենք լավ խաղացինք, բայց խաղի սկզբում չօգտվեցինք մեր հնարավորություններից:»,- Գարսիայի խեսքերն է մեջբերում BBC-ն: