Բեյլ․ «Իմ մարզավիճակը վերադառնում է․ պետք է աշխատել և հիմարություններ չխոսել»

Բեյլ․ «Իմ մարզավիճակը վերադառնում է․ պետք է աշխատել և հիմարություններ չխոսել»

28/02/2021 - 21:43

«Տոտենհեմի» վինգեր Գարեթ Բեյլը խոսել է Պրեմիեր լիգայի 25-րդ տուրի շրջանակում «Բյորնլիի» դեմ հանդիպման մասին, որում «շնաձկները» 4 անպատասխան գնդակ ուղարկեցին մրցակցի դարպասը՝ սեփականը պահելով անառիկ։ Հատկանշական է, որ ինքը՝ Բեյլն, այդ խաղում դուբլ գրանցեց իր անվան դիմաց և կատարեց մեկ արդյունավետ փոխանցում։

«Լավ խաղ էր։ Իմ մարզավիճակն աստիճանաբար վերադառնում է։ Ինձ շատ լավ էի զգում խաղադաշտում։ Հիանալի է օգնել թիմին։ Ես պետք է շարունակեմ աշխատել․ գիտակցում եմ, որ քննադատության ալիք կա իմ հասցեին, սակայն ես բավական մեծ փորձ ունեմ, որպեսզի կենտրոնանամ խաղի վրա և հիմարություններ չխոսեմ։

Իմ՝ «Տոտենհեմ» տեղափոխության հիմնական պատճառը Քեյնի և Սոնի հետ խաղալու ցանկությունն է։ Հենց դա էի ես ուզում։ Հուսով եմ՝ մենք կկարողանանք հիմնվել այս հաղթանակի վրա և վստահություն ձեռք բերել մեր ուժերի նկատմամբ։

Մենք գիտենք, որ ֆուտբոլը միշտ չէ, որ ազնիվ է մեր նկատմամբ, որ մեզ միշտ քննադատելու են, սակայն մենք պետք է առաջ ընթանանք, ինչպես այսօր արեցինք»,- ուելսցի ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում BBC-ն։

Ընթացիկ մրցաշրջանում «Տոտենհեմի» կազմում բոլոր հանդիպումների շրջանակում Գարեթ Բեյլը մասնակցել է 20 հանդիպման, դարձել 8 գոլի և 3 արդյունավետ փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023