Գատուզոյի նորամուտն անհաջող էր?
«Նապոլին» շարունակում է իր երկրպագուներին հիասթափեցնել։ Ջենարո Գատուզայի նորամուտի խաղում նեապոլիտանական ակումբը սեփական հարկի տակ 1։2 հաշվով պարտվեց «Պարմային»՝ առանց հաղթանակների շարքը հասցնելով 8-ի։
«Պարմային» հաղթանակ պարգևեցին Դեյան Կուլսևսկիի և Ժերվինիոյի գոլերը, վերջինս հաղթական գնդակը հեղինակել է մրցավարի կողմից ավելացրած 3-րդ րոպեին։ «Նապոլիի» միակ գնդակը 64-րդ րոպեին խփել է Արկադիուշ Միլիկը։
Այս հաղթանակից հետո «Պարման» վաստակեց 24 միավոր՝ շրջանցելով «Նապոլիին», որն ունի 21 միավոր։
# Ա-սերիա, Նապոլի, Ջենարո Գատուզո