Գալտյեն նշել է, թե ինչու է Բենֆիկայի դեմ խաղում փոխարինել Լեո Մեսսիին
Չեմպիոնների լիգայի 3-րդ տուրում ՊՍԺ-ն H խմբի շրջանակում հյուրընկալվելիս մրցեց «Բենֆիկայի» դեմ. գրանցվեց 1:1 հաշիվը։
Հանդիպումից հետո փարիզյան ակումբի գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտյեն նշել է, թե ինչու է 81-րդ րոպեին փոխարինել Լեո Մեսսիին.
«Նա ստիպված էր շատ արագացումներ կատարել, սակայն արդեն հոգնել էր։
Մեսսին փոխարինվեց, քանի որ հոգնել էր, իսկ թարմ ֆուտբոլիստն այդ պահին ավելի լավ տեսք ուներ»,- 56-ամյա մասնագետի խոսքերը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
Հիշեցնենք, որ «Բենֆիկայի» դեմ խաղում «Պարի Սեն-Ժերմենի» միակ գոլը խփել է հենց Լեո Մեսսին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# բենֆիկա, Լեո Մեսսի, Չեմպիոնների-լիգա, ՊՍԺ, Քրիստոֆ Գալտյե