Գալաթասարայի դեմ խաղը կարող է վերջինը լինել Զիդանի համար
Ըստ El mundo-ի` Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը կարող է հեռացվել իր պաշտոնից, եթե մադրիդցիները պարտություն կրեն ՉԼ-ի 3-րդ տուրի «Գալաթասարայի» դեմ խաղում։
«Ռեալի» ղեկավարությունը ներկա պահին անհանգստացած է ոչ միայն թիմի արդյունքներից, այլև ցուցադրած խաղից։
Ներկա պահին արդեն «Ռեալը» հաջորդ գլխավոր մարզչի մասին է մտածում. ըստ աղբյուրի` հիմնական հավակնորդներն են Մասիմիլանո Ալեգրին և Ժոզե Մոուրինիոն։
Արքայական ակումբը ՉԼ-ի իր խմբում վաստակած 1 միավորով 4-րդ հորիզոնականում, իսկ Լա Լիգայի վերջին տուրում պարտվելով «Մալյորկային», առաջատարի դիրքը զիջեցին «Բարսային»։
# Գալաթասարայ, Զինեդին-Զիդան, Ժոզե-Մոուրինյու, Մասիմիլիանո-Ալեգրի, Չեմպիոնների-լիգա, Ռեալ Մադրիդ