Գազիդիսը կարող է Պոչետինոին հրավիրել Միլան
«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն հայտնվել է «Միլանի» ուշադրության կենտրոնում:
Արգենտինացի մասնագետի թեկնածությունը պաշտպանում է իտալական ակումբի գործադիր տնօրեն Իվան Գազիդիսը:
«Միլանի» ներկայիս մարզիչ Ջենարո Գատուզոին կարող են հեռացնել աշխատանքից, եթե թիմը չհայտվի Չեմպիոնների լիգայում:Բացի այդ, նա կոնֆլիկտի մեջ է ակումբի տեխնիկական տնօրեն Լեոնարդոի հետ:
Գատուզոյին աշխատանքից հեռացնելը իտալական ակումբի համար կարժենա 10 մլն եվրո, քանի որ պայմանագիրը ուժի մեջ է դեռ երկու տարի:
Պոչետինոն «Տոտենհեմում» ստանում է տարեկան 7 մլն եվրո հարկերը վճարելուց զատ:
30 տուր հետո «Միլանը» Ա սերիայում զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը: