Գաբոնցի ֆուտբոլիստը մահացել է խաղադաշտում ընկնելուց հետո
Գաբոնի առաջնությունում ողբերգական դեպք է պատահել:
Երկրի առաջնության «Ականդա» թիմում հանդես եկող Հերման Ցինգան հանդիպման ընթացքում ընկել է, ապա նրան շտապօգնության մեքենայով փորձել են հասցնել հիվանդանոց, սակայն ճանապարհին մահը վրա է հասել:
Մահվան հիմնական պատճառը դեռևս բացահայտված չէ, հայտնում է լրագրող Օլուվաշինա Օկելեջին:
Ցինգան 22 տարեկան էր: