Բրայթոնն ակումբի պատմության ամենաթանկարժեք տրանսֆերն է ավարտին հասցրել
«Վոթֆորդի» հարձակվող Ժոաո Պեդրոն, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի «Բրայթոնի» կազմում։
Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, «ճայերը» գործարքի հարցում վերջնական համաձայնության են հասել «մեղուների» հետ, որի դիմաց վճարելու են 34 մլն եվրո։
Կողմերի միջև կնքվելու է երկարաժամկետ պայմանագիր, որի մանրամասները չեն հաղորդվում։
Բրազիլացի ֆուտբոլիստը նոր ակումբի շարքերը կհամալրի 2023 թ. հուլիսի 1-ին։
Նշենք, որ այս գործարքը դառնալու է «Բրայթոնի» պատմության ամենաթանկարժեք տրանսֆերը։
Մինչ այս ակումբի պատմության ամենաթանկարժեք տրանսֆերը եղել է Էնոկ Մվեպուի գործարքը, որի դիմաց 2021 թ. ամռանը «Զալցբուրգին» վճարեցին 23 մլն եվրո։
Հավելենք, որ Ժոաո Պեդրոն Չեմպիոնշիփի ընթացիկ խաղարկությունում անցկացրած 35 խաղում դարձել է 11 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բրայթոն, Ժոաո Պեդրո, Վոթֆորդ, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո