Բրայթոնը սահմանել է Դե Ձերբիի հրաժարագինը
«Բրայթոնը» սահմանել է այն գումարի չափը, որի դիմաց պատրաստ է բաժանվել ակումբի գլխավոր մարզիչ Ռոբերտո Դե Ձերբիից։
The Telegraph-ը գրում է, որ իտալացի մասնագետի պայմանագիր կնքել ցանկացող ակումբները «ճայերին» պետք է վճարեն 12 մլն եվրո։
44-ամյա մասնագետի ծառայություններով հետաքրքրված են բազմաթիվ գրանդ ակումբներ` «Բարսելոնան», «Լիվերպուլը», «Բավարիան», «Չելսին» և «Մանչեսթեր Յունայթեդը»։
Նշենք, որ Դե Ձերբիի և «Բրայթոնի» միջև գործող պայմանագիրն ավարտվում է 2026 թ. հունիսի 30-ին։
Դե Ձերբին անգլիական ակումբը մարզում է 2022 թ. սեպտեմբերից։ «Բրայթոնն» այդ ընթացքում անցկացրել է 76 հանդիպում, տարել 35 հաղթանակ, 17 անգամ գրանցել ոչ-ոքի, կրել 24 պարտություն։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բավարիա, Բարսելոնա, Բրայթոն, Լիվերպուլ, Մանչեսթեր Յունայթեդ, Չելսի, Ռոբերտո դե Ձերբի