Բրայթոնը մերժել է Չելսիի անհավանական առաջարկը
«Չելսին» ամեն ինչ անում է` «Բրայթոնի» կիսապաշտպան Մոյզես Կայսեդոյին ձեռք բերելու համար։
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ «ազնվականները» հուլիսի 27-ին էկվադորցի ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց առաց «ճայերին» առաջարկել է 80 մլն ֆունտ (93 մլն եվրո), սակայն մերժում է ստացել։
Աղբյուրի փոխանցմամբ` «Բրայթոնը» գործարքի դիմաց ցանկանում է ավելի շատ վաստակել։
Կողմերը շարունակում են բանակցել, սակայն դեռևս չեն կարողանում համաձայնության հասնել։
The Athletic-ի թղթակից Դավիդ Օրնշտայնն էլ տեղեկացնում է, որ «Բրայթոնն» արդեն չորրորդ անգամ է մերժում լոնդոնյան ակումբի առաջարկը։
Նախկինում «կապույտները» գործարքի դիմաց «ճայերին» առաջարկել են համապատասխանաբար 60, 65 և 70 մլն ֆունտ։
Օրնշտայնը հաստատում է, որ «Բրայթոնը» գործարքի դիմաց ցանկանում է վաստակել նվազագույնը 100 մլն ֆունտ (116 մլն եվրո)։
Հավելենք, որ Մոյզես Կայսեդոն «Բրայթոնի» կազմում հանդես է գալիս 2021 թ. փետրվարից` անցկացրած 53 խաղում դառնալով 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բրայթոն, Դավիդ Օրնշտայն, Մոյզես Կայսեդո, Չելսի, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո