«Բրայթոնը» 40 միլիոն է վճարել` 18-ամյա տաղանդին ձեռք բերելու համար 📸

«Բրայթոնը» 40 միլիոն է վճարել` 18-ամյա տաղանդին ձեռք բերելու համար 📸

13/06/2025 - 09:40

«Բրայթոնը» հունական «Օլիմպիակոսից» ձեռք է բերել կենտրոնական հարձակվող Խարալամպոս Կոստուլասին, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։

Կողմերը պայմանագիրը կնքել են մինչև 2030 թ. հունիսի 30-ը ներառյալ։

Transfermarkt-ի տվյալներով` անգլիական ակումբը 18-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը գնել է 40 միլիոն եվրոյով։

Սա «Բրայթոնի» պատմության մեջ երկրորդ ամենաթանկ տրանսֆերն է ու զիջում է միայն Ժորժինիո Ռյուտերի ռեկորդին։ «Ճայերը» ֆրանսիացի հարձակվողին 2024 թ. ամռանը «Լիդսից» ձեռք են բերել 46,7 միլիոն եվրոյով։

Այս տրանսֆերի վաճառքը հունական Սուպերլիգայի համար, առհասարակ, ռեկորդային է դարձել։ Նախկին ամենաթանկ վաճառքը կրկին «Օլիպիակոսն» էր իրականացրել. 2020 թ. հունվարին «Վուլվերհեմփթոնը» պորտուգալացի կիսապաշտպան Դանիել Պոդենսեին ձեռք էր բերել 19,6 միլիոն եվրոյով։

Կոստուլասը հունական ֆուտբոլի գլխավոր տաղանդներից է։ Նա «Օլիմպիակոսի» համակարգում էր 2019 թվականից և Պիրեյը ներկայաղնող ակումբում 35 խաղում 7 գոլ է խփել, կատարել 2 ասիստ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023