Բրազիլիան շարունակում է ջախջախել մրցակիցներին 🎥
Կոպա Ամերիկայի շրջանակում մենարկել է մրցաշարի 2-րդ տուրը։
Կոպայի գործող գավաթակիր Բրազիլիայի հավաքականը Ռիո դե Ժանեյրոյում մրցել է Պետուի ընտրանու դեմ։
Հանդիպման առաջին կեսը, կարելի է ասել, անցել է հավսար պայքարում, սակայն կողմերն ընդմիջման են գնացել «պենտակամպեոնների» նվազագույն առավելությամբ, քանի որ 12-րդ րոպեին Ալեքս Սանդրոն բացեց էր խաղի հաշիվը։
Երկրորդ խաղակեսում բրազիլացիները հսկայական առավելություն ունեին մրցակցի նկատմամբ և խաղավարտին մոտ ևս երեք գնդակ ուղարկեցին պերուացիների դարպասը, որոնք իրենց անվան դիմաց գրանցեցին Նեյմարը, Էվերտոն ու Ռիչարլիսոնը։
Այսպիսով, Բրազիլիայի հավաքականը հաղթեց 4:0 հաշվով, B խմբի շրջանակում վաստակեց 6 միավոր ու վստահորեն գլխավորում է մրցաշարային աղյուսակը։
Այս խմբի մյուսս խաղում էլ Կոլումբիայի հավաքականը չի կարողացել կոտրել Վենեսուելայի դիմադրությունը. գրանցվել է գոլազուրկ ոչ-ոքի։
Երկրորս տուրից հետո խումբն ունի հետևյալ տեսքը.
- Բրազիլիա – 6 միավոր
- Կոլումբիա – 4 միավոր
- Վենեսուելա – 1 միավոր
- Էկվադոր – 0 միավոր (անցկացրած մեկ խաղ)
- Պերու – 0 միավոր (անցկացրած մեկ խաղ)
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալեքս Սանդրո, Բրազիլիայի հավաքական, Էվերտոն Ռիբեյրո, Կոլումբիայի հավաքական, Կոպա Ամերիկա, Կոպա Ամերիկա-2020, Նեյմար, Պերուի հավաքական, Ռիչարլիսոն, Վենեսուելայի հավաքական, Տիտե