Բրազիլիայի հավաքականում մարզչական փոփոխություն տեղի չի ունենա
Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դորիվալ Ժունիորը կշարունակի զբաղեցնել պաշտոնը` չնայած «պենտակամպիոնները» քառորդ եզրափակիչում ավարտեցին մրցելույթն Ամերիկայի գավաթի խաղարկությունում և զիջեցին Ուրուգվային։
«Երկու ամսից վերսվսում է պայքարն աշխարհի առաջնության որակավորկան փուլում։ Մեր պլանն է շարունակել աշխատանքը Դորիվալի հետ։
Նա հիանալի գիտակցում է, որ շատ երևույթներ պարզապես մեր դեմ էին։ Բայց մենք ունենք թիմ, որը կարող է դառնալ էլ ավելի մրցունակ և հաղթել մրցաշարերում։
Երբ ինչ-որ փոփոխություն եք անում, յուրաքանչյուր գործընթաց ակսում եք հենց սկզբից»,- նշել է Բրազիլիայի ֆուտբոլային կոնֆեդերացիայի նախագահ Էդնալդո Ռոդրիգեսը, որի խոսքը մեջբերում է ESPN-ը։
Հավելենք, որ 62-ամյա Դորիվալ Ժունիորը Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնն ստանձնել է 2024 թ. հունվարին։ Բրազիլացիները նրա գլխավորությամբ 8 խաղում տարել են 3 հաղթանակ, 4 անգամ գրանցել ոչ-ոքի, կրել 1 պարտություն։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ամերիկայի գավաթ, Բրազիլիայի հավաքական, Դորիվալ Ժունիոր, Կոպա Ամերիկա, Կոպա Ամերիկա-2024