Բրազիլիայի հավաքականի հայտացուցակն առաջիկա հանդիպումների համար 📸
Բրազիլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին հրապարակել է առաջիկա ընկերական հանդիպումների համար նախատեսված հայտացուցակը։
Դարպասապահներ – Ալիսոն Բեկեր («Լիվերպուլ», Անգլիա), Բենտո («Ալ Նասր», Սաուդյան Արաբիա), Էդերսոն («Ֆեներբահչե», Թուրքիա)։
Պաշտպաններ – Ալեքս Սանդրո, Դանիլո, Լեո Պերեյրա (բոլորը` «Ֆլամենգո»), Բրեմեր («Յուվենտուս», Իտալիա), Դուգլաս Սանթոս («Զենիթ Սանկտ Պետերբուրգ», Ռուսաստան), Գաբրիել Մագալյաես («Արսենալ»,Անգլիա), Ռոջեր Իբանյես («Ալ Ահլի», Սաուդյան Արաբիա), Մարկինիոս (ՊՍԺ, Ֆրանսիա), Վեսլի («Ռոմա», Իտալիա)։
Կիսապաշտպաններ – Անդրեյ Սանթոս («Չելսի», Անգլիա), Կազեմիրո («Մանչեսթեր Յունայթեդ», Անգլիա), Դանիլո («Բոտաֆոգո»), Ֆաբինիո («Ալ Իթիհադ», Սաուդյան Արաբիա), Գաբրիել Սարա («Գալաթասարայ», Թուրքիա)։
Հարձակվողներ – Էնդրիկ («Լիոն», Ֆրանսիա), Գաբրիել Մարտինելի («Արսենալ»), Իգոր Տիագո («Բրենթֆորդ», Անգլիա), Լուիս Էնրիկե («Զենիթ Սանկտ Պետերբուրգ»), Մաթեուս Կունյա («Մանչեսթեր Յունայթեդ»), Ժոաո Պեդրո («Չելսի»), Ռաֆինիա («Բարսելոնա», Իսպանիա), Ռայան («Բորնմութ», Անգլիա), Վինիսիուս («Ռեալ Մադրիդ», Իսպանիա)։
Բրազիլացիների հայտացուցակից նորից բացակայում է հավաքականի պատմության մեջ լավագույն ռմբարկու (79 գոլ) Նեյմարը։
Առաջին անգամ հավաքական են հրավիրվել Լեո Պերեյրան, Գաբրիել Սարան, Իգոր Տիագոն։
«Պենտակամպիոնները» մարտի 27-ին ընկերական խաղում կմրցեն Ֆրանսիայի, իսկ ապրիլի 1-ին` Խորվաթիայի դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Բրազիլիայի հավաքական, Գաբրիել Սարա, Դավիդե Անչելոտի, ընկերական-հանդիպումներ, Իգոր Տիագո, Լեո Պերեյրա, Նեյմար