Բրազիլիայի հավաքականը շուտով նոր գլխավոր մարզիչ կունենա
Բրազիլիայի հավաքականը շուտով նոր գլխավոր մարզիչ կունենա։
Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, «պենտակամպիոնների» նոր գլխավոր մարզիչ է նշանակվելու Դորիվալ Ժունիորը։
61-ամյա մասնագետը Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի հետ կնքելու է 2,5 տարվա պայմանագիր, որն ուժի մեջ կլինի մինչև ԱԱ-2026-ի ավարտը։
Դորիվալ Ժունիորը 2023 թ. ապրիլից մարզում էր «Սան Պաուլոն», որն արդեն հաստատել է, որ վերջինս հեռանում է ակումբից` Բրազիլիայի հավաքականը գլխավորելու նպատակով։
Նշենք, որ Դորիվալ Ժունիորը մարզչական կարիերայի ընթացքում մարզել է միայն բրազիլալան ակումբներ։
Նա, բացի «Սան Պաուլոյից», մարզել է «Ֆորտալեզան», «Կրուզեյրոն», «Վասկո դա Գաման», «Սանթոսը», «Ատլետիկո Մինեյրոն», «Ինտերնասիոնալը», «Ֆլամենգոն», «Ֆլումինենսեն», «Պալմեյրասը», «Ատլետիկո Պարանաենսեն» և այլ ակումբներ։
«Ֆլամենգոն» 2022 թ. Ժունիորի գլխավորությամբ դարձել է Լիբերտադորեսի և Բրազիլիայի գավաթակիր։
61-ամյա մասնագետը Բրազիլիայի գավաթը նվաճել է նաև «Սանթոսի» (2010 թ.) և «Սան Պաուլոյի» (2023 թ.) ղեկին։
Հիշեցնենք, որ ԱԱ-2022-ի ավարտից հետո Բրազիլիայի հավաքականի ղեկին Տիտեի հեռանալու հետո աշխատել են գլխավոր մարզչի երկու պաշտոնակատարներ` նախ Ռամոն Մենեզեսը, ապա` Ֆերնանդո Դինիզը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԱ-2022, ԱԱ-2026, Բրազիլիայի հավաքական, Դորիվալ Ժունիոր, Ռամոն Մենեզես, Տիտե, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո, Ֆերնանդո Դինիզ