Բրազիլացի խաղացողը պրովոկացիայի է ենթարկել մրցակցի երկրպագուին՝ ոտքով հարվածելով նրա գլխին?
Զանգվածային անկարգություններ են տեղի ունեցել բրազիլական լիգաներից մեկի «Ֆիգեյրենսեի» և «Ավայիի» միջև տեղի ունեցած հանդիպման ժամանակ։
Դրվագներից մեկում, երբ փոխարինվում էր «Ավայիի» կիսապաշտպան Բրունո Սիլվան, պրովոկացիայի է ենթարկել մրցակցի երկրպագուներին՝ ժեստերով ցույց տալով 2։0 հաշիվը, որն այդ պահին վառվելիս է եղել լուսատախտակին։
Երկրպագուներին այդ արարքը զայրացրել է, ինչից հետո անկարգություններ են սկսվել տրիբունաներում, որին խառնվել են անվտանգության աշխատակիցները։
«Ֆիգեյրենսեի» երկու երկրպագուի հաջողվել է ներխուժել խաղադաշտ, մոտենալ «Ավայիի» պահեստայինների նստարանին։ Հյուրերի խաղացողներից մեկը նրան տապալել է գետնին, ինչից հետո Բրունո Սիլվան մոտեցել է և ոտքով հարվածել է նրա գլխին։ Այդ դեպքի պատճառով մոտ 21 րոպե խաղն ընդհատվել է։