Բրազիլացի 15-ամյա հրաշամանուկի հիասքանչ գոլը տուգանայինի իրացումից հետո🎥
Բրազիլիայի Մ-17 տարեկանների գավաթի խաղարկության եզրափակիչի պատասխան խաղում «Պալմեյրասը» հյուրընկալվելիս 2:4 հաշվով պարտվեց «Վասկո դա Գամային»։
Հանդիպման հերոսներից դարձավ «Պալմեյրասի» 15-ամյա հարձակվող Էնդրիկը, ով դուբլ գրանցեց իր անվան դիմաց։
Հատկապես տպավորիչ ստացվեց պատանի ֆուտբոլիստի երկրորդ գոլը, ով 82-րդ րոպեին տուգանայինից կատարած հիասքանչ հարվածով կրճատեց հաշվի տարբերությունը` այն դարձնելով 2:3։
Նշենք, որ «Պալմեյրասը», չնայած պարտությանը, դարձավ Բրազիլիայի Մ-17 տարեկանների գավաթակիր, քանի որ դիմակայության առաջին խաղում հաղթել էր 4:1 հաշվով։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Էնդրիկ, Պալմեյրաս