Բռնցքամարտի ԵԱ. Հայաստանի չորս ներկայացուցիչներ դուրս են եկել կիսաեզրափակիչ🎥
Երևանում մեկնարկել և ընթանում է բռնցքամարտի մեծահասակների Եվրոպայի առաջնությունը, որի շրջանակում արրդեն կայացել են 1/4 եզրափակիչի մենամարտերը։
Հայաստանի միանգամից չորս ներկայացուցիչներ` Արթուր Բազեյանը (52 կգ քաշային կարգ), Հովհաննես Բաչկովը (63 կգ), Ռաֆայել Հովհաննիսյանը (86 կգ) և Նարեկ Մանասյանը (92 կգ), հաղթելով իրենց մրցակիցներին, դուրս են եկել մրցաշարի կիսաեզրափակիչ ու ապահովել են նվազագույնը բրոնզե մեդալ։
Նշենք, որ այսօր` մայիսի 27-ին, ռինգ են դուրս եկել նաև Բարեղամ Հարությունյանը (48 կգ), Արթուր Հովհաննիսյանը (51 կգ), Գևորգ Մադոյանը (67 կգ) և Դավիթ Չալոյանը (92+ կգ), ովքեր, ցավոք, պարտվել են ու լքել հետագա պայքարը։
Առաջարկում ենք վայեկել Հովհաննես Բաչկովի հաղթական հիանալի մենամարտը չեխ բռնցքամարգի Պետր Նովակի դեմ։
Տեսանյութը` Եվրոպայի առաջնության ֆեյսբուքյան պաշտոնական էջի։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Արթուր Բազեյան, Բռնցքամարտ, Բռնցքամարտի ԵԱ, Հայկական-Սպորտ, Հովհաննես Բաչկով, Նարեկ Մանասյան, Ռաֆայել Հովհաննիսյան