Բռնցքամարտ. Չալոյանը հիանալի հաղթանակ տոնեց ադրբեջանցու նկատմամբ` դուրս գալով ԱԱ եզրափակիչ🎥
Հոկտեմբերի 25-ից սկսած` Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթանում է բռնցքամարտի աշխարհի առաջնությունը։
Մրցաշարն արդեն թևակոխել է վճռորոշ փուլ. տարբեր քաշային կարգերում տեղի են ունենում կիսաեզրափակիչ և եզրափակիչ մենամարտերը։
Պարզապես փայլում է գերծանր քաշային կարգում հանդես եկող Դավիթ Չալոյանը, ով, պայքարը սկսելով 1/16 եզրափակիչից և հաղթելով բոլոր մրցակիցներին, հասել է արդեն աշխարհի առաջնության եզրափակիչ։
Հատկապես տպավորիչ է ստացվել Չալոյանի` նոյեմբերի 4-ին կայացած մենակարտը, որի շրջանակում մեր բռնցքամարտիկը 5:0 հաշվով ջախջախեց Ադրբեջանը ներկայացնող Մուհամեդ Աբդուլաևին։
Եզրափակիչի շրջանակում Չալոյանը նոյեմբերի 5-ին կմենամարտի Ռուսաստանը ներկայացնող Մարկ Պետրովսկիի դեմ։
Նշենք, որ վերջին 12 տարիների ընթացքում առաջին անգամ Հայաստանը ներկայացուցիչ կունենա բռնցքամարտի աշխարհի առաջնության եզրափակիչում։
Տեսանյութը` Vnews.am-ի։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բռնցքամարտ, Դավիթ Չալոյան, Հայկական-Սպորտ