Բուֆոնը մտադիր չէ ավարտել կարիերան
Ինչպես տեղեկացնում է Tuttosport-ը, «Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը ևս մեկ մրցաշրջան կմնա մեծ ֆուտբոլում։
Կողմերի միջև գործող պայմանագիրը նախատեսված է մինչև սույն թվականի հունիսի 30-ը, սակայն ակումբի նախագահ Անդրեա Անիելին առաջարկել է այն երկարաձգել ևս մեկ տարով։ Խաղացողի աշխատավարձը մնալու է նույնը, ինչին Բուֆոնը համաձայն է։
Այդ պարագայում Բուֆոնը «Յուվենտուսի» կազմում կշարունակի հանդես գալ մինչև 43 տարեկան:
# Յուվենտուս, Ջանլուիջի-Բուֆոն