Բունդեսլիգան նոր առաջատար ունի. Բորուսիան ջախջախեց Այնտրախտին` գլխավորելով մրցաշարային աղյուսակը🎥
Ընթանում է գերմանական Բունդեսլիգայի 29-րդ տուրը։
Նախ դաշտ դուրս եկավ տվյալ պահին մրցաշարային աղյուսակը գլխավորող «Բավարիան», որը հյուրընկալվելիս մրցեց «Մայնցի» դեմ։
Մյունխենյան ակումբը Սադիո Մանեի խփած գոլի շնորհիվ առաջին կեսից հետո 1:0 հաշվով հաղթում էր մրցակցին, սակայն «Մայնցի» ֆուտբոլիստները փոքրիկ սխրանք գործեցին և կարողաղան բեկել հանդիպման ընթացքն ու 3:1 հաշվով կամային հաղթանակ տոնել։
Բո Սվենսոնի թիմից գոլերը խփեցին Լյուդովիկ Աժորկը, Լեոնարդո Բարեյրոն ու Արոն Կարիկոլը։
Այս հաղթանակից հետո «Մայնցը» վաստակեց 45 միավոր և բարձրացավ 6-րդ հորիզոնական։
«Ռեկորդ մայսթերի» սայթաքումից անմիջապես օգտվեց նրա մոտակա հետապնդող «Բորուսիա Դորտմունդը», որը սեփական հարկի տակ մրցեց «Այնտարխտի» դեմ։
«Դեղինները» պարզապես փայլուն հանդիպում անցկացրին` «արծիվներին» ջախջախելով 4:0 հաշվով։
Տանտերերի կազմից դուբլի հեղինակ դարձավ Դոնիել Մալենը, մեկական գոլ էլ խփեցին Ջուդ Բելինգհեմն ու Մաթս Հումելսը։
Այս հաղթանակից հետո «Բորուսիան» վաստակեց 60 միավոր, մրցաշարային աղյուսակում շրջանցեց հենց «Բավարիային»` դառնալով Բունդեսլիգայի առաջատար։
Մյունխենյան ակումբը մնաց 59 միավորով և նահանջեց 2-րդ հորիզոնական։
«Այնտրախտն» էլ 42 միավորով 9-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Այնտրախտ, Արոն Կարիկոլ, Բավարիա, Բո Սվենսոն, Բորուսիա-Դորտմունդ, Բունդեսլիգա, Դոնիել Մալեն, Էդին Թերզիչ, Թոմաս ՏՈւխել, Լեոնարդո Բարեյրո, Լյուդովիկ Աժորկ, Մաթս Հումելս, Մայնց, Ջուդ Բելինգհեմ, Սադիո-Մանե