Բունդեսլիգան ներկայացնող ակումբն ակնարկել է Ազմունին ձեռք բերելու մասին
Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» հարձակվող Սերդար Ազմունը, ամենայն հավանականությամբ, կարիերան շարունակելու է «Բայերի» կազմում։
Լևերկուզենը ներկայացնող ակումբը նույնիսկ Twitter-ի իր էջում գրառում է կատարել` ակնարկելով իրանցի հարձակվողի մոտալուց տրանսֆերի մասին։
Այդ գրառմանն արձագանքել է նաև 26-ամյա ֆուտբոլիստի նախկին ակումբը` «Ռուբինը»։
Կազանը ներկայացնող ակումբն էլ կիսվել է «Բայերի» Twit-ով և «Զենիթին» հիշեցրել, որ խաղացողի տրանսֆերից ինքը նույնպես մասնաբաժին ունի։
Հատկանշական է, որ Ազմունի հաջորդ վաճառքից «Ռուբինը» ստանալու է գումարի 20%-ը։
Ավելի վաղ տեղեկություն տարածվեց, որ «Բայերը» Ազմունի տրանսֆերի դիմաց ռուսական ակումբին վճարելու է 18 մլն եվրո, իսկ նրա հետ կնքելու է 5 տարվա պայմանագիր` տարեկան 2.8 մլն եվրո աշխատավարձով։
Հավելենք, որ Սերդար Ազմունը «Զենիթի» կազմում հանդես է գալիս 2019 թ. փետրվարից և մինչ այս պահն ակումբի մարզաշապիկով անցկացրել է 85 հանդիպում` դառնալով 54 գոլի և 19 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բայեր Լևերկուզեն, Զենիթ, Ռուբին, Սերդար Ազմուն, տրանսֆերներ