Բունդեսլիգան ներկայացնող ակումբը պաշտոնական առաջարկ է կատարել Տիկնիզյանի տրանսֆերի վերաբերյալ
«Լոկոմոտիվի» և Հայաստանի հավաքականի եզրային պաշտպան Նաիր Տիկնիզյանը, հնարավոր է, կարիերան շարունակի գերմանական Բունդեսլիգայում հանդես եկող «Վերդերի» կազմում։
Ռուս անվանի ինսայդեր Իվան Կարպովը Telegram-ի իր ալիքում գրում է, որ բրեմենյան ակումբը գործարքի դիմաց պաշտոնական առաջարկ է կատարել «երկաթուղայիններին»։
«Վերդերը» գործարքի դիմաց առաջարկել է 2,5 մլն եվրո, սակայն «Լոկոմոտիվը» 24-ամյա ֆուտբոլիստի վաճառքից ցանկանում է վաստակել նվազագույնը 5,5 մլն եվրո։
2021 թ. ամռանը «Լոկոմոտիվը» Տիկնիզյանի տրանսֆերի դիմաց ԲԿՄԱ-ին վճարել է հենց 5,5 մլն եվրո։
Աղբյուրի փոխանցմամբ` Տիկնիզյանի հանդեպ «Վերդերի» հետաքրքրությունը բավական մեծ է, սակայն եթե այժմ տրանսֆերի գումարի հարցում չկարողանա համաձայնության հասնել «Լոկոմոտիվի» հետ, ապա, հնարավոր է, հետագայում նրա տրանսֆերային արժեքն ավելանա Հայաստանի հավաքականի աշնանային հանդիպումներից հետո։
Հավելենք, որ Նաիր Տիկնիզյանը մինչ օրս «Լոկոմոտիվի» կազմում անցկացրել է 61 հանդիպում` դառնալով 7 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բունդեսլիգա, Լոկոմոտիվ, Հայաստանի-հավաքական, Նաիր Տիկնիզյան, ՎԵրդեր, տրանսֆերներ