Բունդեսլիգայի պատմության մեջ ամենաերիտասարդ ֆուտբոլիստը մոտ է «Բորուսիայից» հեռանալուն

Բունդեսլիգայի պատմության մեջ ամենաերիտասարդ ֆուտբոլիստը մոտ է «Բորուսիայից» հեռանալուն

25/06/2025 - 17:24

Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Յուսուֆա Մուկոկոն մոտ է կարիերան «Կոպենհագենում» շարունակելուն, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Դանիական ակումբը տրանսֆերի հարցում «Բորուսիայի» հետ բանավոր համաձայնության է հասել։ 20-ամյա ֆուտբոլիստը նույնպես կողմ է կարիերայի շարունակության այդ տարբերակին։

Լրագրող Ֆլորիան Պլետենբերգի տեղեկություններով` գերմանական գրանդը Մուկոկոյի տրանսֆերի համար կստանա 5 միլիոն եվրո, իսկ երիտասարդ ֆուտբոլիստը նոր ակումբի հետ երկարաժամկետ պայմանագիր կստորագրի։

Մուկոկոն 2024/25 մրցաշրջանը վարձավճարով անցկացրել է ֆրանսիական «Նիսում», 22 խաղում խփել է 2 գոլ, կատարել 3 ասիստ։ Նա «Բորուսիայի» համակարգում է 2016 թ. հուլիսից և ակումբի հիմնական թիմում մասնակցել է 99 հանդիպման` դառնալով 18 գոլի ու 8 արդյունավետ փոխանցման հեղինակ։

Մուկոկոն Բուդնեսլիգայի պատմության մեջ ամենաերիտասարդ խաղացողն է։ Նա Գերմանիայի առաջնությունում նորամուտը նշել է 2020 թ. նոյեմբերի 21-ին 16 տարեկան և 1 օրականում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023