Բունդեսլիգայի նորեկը խոշոր անակնկալ մատուցեց` հաղթելով «Բորուսիային» 🎥
Գերմանական Բունդեսլիգայի նորեկ «Հոլշտայն Քիլը» տնային խաղում մրցեց Դորտմունդի «Բորուսիայի» դեմ։
Հանդիպումն անցավ անչափ հետաքրքիր և գոլառատ պայքարում. «Հոլշտայն Քիլը» խոշոր անակնկալ մատուցեց` հաղթելով 4:2 հաշվով։
Մարսել Ռապի գլխավորած թիմն արդեն առաջին խաղակեսում Սյուտո Մատինոյի, Ֆիլ Հարեսի ու Ալեքսանդր Բերնարդսոնի խփած գոլերի շնորհիվ գրեթե վճռեց հանդիպման ելքը։
Երկրորդ խաղակեսում դորտմունդյան ակումբը կարողացան հաշիվը կրճատել մինչև նվազագույնի. 71-րդ րոպեին աչքի ընկավ Ջովանի Ռեյնան, իսկ 77-րդ րոպեին` Ջեյմի Գիտենսը։
86-րդ րոպեին տանտերերը մնացին 10 ֆուտբոլիստներով. դաշտից հեռացվեց Լուիս Հոլթբին։
Ստանալով քանակական առավելություն` Նուրի Շահինի գլխավորած թիմը մեծ ճնշում էր գործադրում, սակայն 90+8-րդ րոպեին «Հոլշտայն Քիլը» մրցակցի իրացրած անկյունայինիցի հետո նետվեց կտրուկ հակագրոհի ու դաշտի կենտրոնից Յան-Ֆիտե Արպի ջանքերով գրավեց դատարկ դարպասը։ «Բորուսիայի» դարպասապահ Գրեգոր Կոբելն անկյունայինի խաղարկման ժամանակ գնացել էր մրցակցի տուգանային հրապարակ և փորձում էր իր թիմին փրկել պարտությունից։
«Բորուսիան» մնաց 25 միավորով և 9-րդ տեղում է, «Հոլշտայն Քիլը» միավորների քանակը հասցրեց 11-ի ու նախավերջինն է` 17-րդը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Բորուսիա-Դորտմունդ, Բունդեսլիգա, Հոլշտայն Քիլ