«Բուդյո Գլիմտի» հեքիաթը շարունակվում է! Նորվեգացիները շանս չտվեցին «Սպորտինգին» 🎥
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում «Բուդյո Գլիմտը» «Ասպմիրա» մարզադաշտում 3:0 հաշվով հաղթեց Լիսաբոնի «Սպորտինգին»։
Նորվեգիայի չեմպիոնից մեկական գոլ խփեցին Սոնդրե Ֆետը, Ուլե Բլոմբերգն ու Կասպեր Հյոգը։
Հիշեցնենք, որ «Բուդե Գլիմտը» պատմության մեջ առաջին անգամ է մասնակցում Չեմպիոնների լիգային։ Կյետիլ Կնուտսենի գլխավորած թիմը 5-րդ անընդմեջ հաղթանակը տարավ։
Բուդյոն ներկայացնող ակումբը նախորդ չորս խաղերում երկու անգամ պարտության էր մատնել «Ինտերին» (3:1 ու 2:1), հաղթել է նաև «Մանչեսթեր Սիթիին» (3:1) ու Մադրիդի «Ատլետիկոյին» (2:1)։ Այդ խաղերից առաջ էլ նորվեգական ակումբը մրցակցի դաշտում գոլառատ ոչ-ոքի (2:2) էր գրանցել Դորտմունդի «Բորուսիայի» հետ։
Հավելենք, որ դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա մարտի 17-ին Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml