«Բուդյո Գլիմտը» կրկնել է «Այաքսի» 54 տարվա վաղեմության ֆանտաստիկ ցուցանիշը
«Բուդյո Գլիմտը» կրկնել է «Այաքսի» 54 տարվա վաղեմության ֆանտաստիկ ցուցանիշը
25/02/2026 - 12:53

Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ-օֆֆ-ի պատասխան խաղում «Բուդյո Գլիմտը» 2:1 հաշվով սենսացիոն հաղթանակ է տարել «Ինտերի» նկատմամբ` կրկնելով «Այաքսի» 54 տարվա վաղեմության ֆանտաստիկ ցուցանիշը, հաստատում է Opta-ն։

«Բուդյո Գլիմտը» «Այաքսից» հետո եվրոպական թոփ-5 լիգաները (Խմբ.` Անգլիա, Իսպանիա, Գերմանիա և Ֆրանսիա) չներկայացնող առաջին ակումբն , որը Չեմպիոնների լիգայում չորս անընդմեջ հաղթանակ է տարել այդ երկրների ներկայացուցիչների դեմ խաղերում։

Նորվեգիայի չեմպիոնը «Ինտերին» հաղթել (3:1) էր նաև դիմակայության առաջին խաղում։ Կյետիլ Կնուտսենի գլխավորած թիմը Լիգայի փուլի 7-րդ և 8-րդ տուրերում էլ պարտության էր մատնել համապատասխանաբար «Մանչեսթեր Սիթիին» (3:1) և Մադրիդի «Ատլետիկոյին» (2:1)։

Նախորդ անգամ նման արդյունք գրանցել էր «Այաքսը», որը 1972թ. Չեմպիոնների լիգայում 1/8 և քառորդ եզրափակիչում երկուական հաղթանակ էր տարել նախ` «Մարսելի» (2:1 և 4:1), ապա` «Արսենալի» (2:1 և 1:0) նկատմամբ։

Այդ ժամանակ Ամստերդամը ներկայացնող լեգենդար ակումբը նվաճել էր «ականջավոր գավաթը»` եզրափակիչում 2:0 հաշվով առավելության հասնելով նույն «Ինտերի» նկատմամբ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026