Բորուսիան մոտ է հերթական երիտասարդ տաղանդին ձեռք բերելուն
Ինչպես տեղեկացնում է Bild-ը, «Բորուսիա Դորտմունդը» ցանկանում է ձեռք բերել «Բիրմինգհեմի» 16-ամյա կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմին։ Ըստ աղբյուրի՝ «մեղուները» շատ մոտ են խաղացողի տրանսֆերի գնմանը։
Անգլիական ակումբը խաղացողի դիմաց ցանկանում է ստանալ 35 մլն եվրո, և եթե դորտմունդյան ակումբը վճարի այդ գումարը, ապա այդ տրանսֆերը կդառնա ակումբի պատմության ամենաթանկարժեք տրանսֆերը։
Նշենք, որ Բելինգհեմը 15 տարեկանից հանդես է գալիս Անգլիայի մինչև 23 տարեկանների հավաքականում, իսկ ընթացիկ մրցաշրջանում «Բիրմինգհեմի» կազմում բոլոր մրցաշարերի շրջանակում մասնակցել է 34 հանդիպման՝ դառնալով 4 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
# Բիրմինգհեմ, Բորուսիա-Դորտմունդ, Ջուդ Բելինգհեմ, տրանսֆերներ