Բորուսիան լուրջ կորուստով է մոտենում Բավարիայի դեմ խաղին
Դորտմունդի «Բորուսիայի» ավագ Մարկո Ռոյսը չի հասցրել ապաքինվել փետրվարին ստացած վնասվածքից։
Ինչպես տեղեկացնում է Bild-ը, «մեղուների» առաջատարը միանշանակ բաց կթողնի մայիսի 26-ին կայանալիք «Բավարիայի» դեմ կենրտոնական հանդիպումը, և ամենայն հավանականությամբ, 2019/20 մրցաշրջանում այլևս խաղադաշտ չի վերադառնա։
Ռոյսը փետրվարին մկանային վնասվածք էր ստացել և բաց է թողել նախքան առաջնության դադարը կայացած հանդիպումները։ Նշվում է, որ Ռոյսի ապաքինումը կտևի մոտ չորս շաբաթ, սակայն նույնիսկ մայիսի 16-ին, երբ «Բորուսիան» 4։0 հաշվով հաղթեց «Շալկե-04»-ին, խաղացողը բացակայում էր։
# Բավարիա, Բորուսիա-Դորտմունդ, Բունդեսլիգա, Մարկո-Ռոյս