Բորուսիայի ֆանտաստիկ comeback-ը․ Բորուսիա 3։2 Ինտեր?
Չեմպիոնների լիգայի 4-րդ տուրի առաջին խաղային օրվա կենտրոնական հանդիպման շրջանակներում մրցում էին «Բորուսիա Դորտմունդն» ու «Ինտերը»։
Առաջին խաղակեսից հետո միլանյան թիմին հաջողվել էր 2 անգամ գրավել Ռոման Բյուրկիի դարպասը։ 5-րդ րոպեին հաշիվը բացել էր Լաուտարո Մարտինեսը, իսկ 40-րդ րոպեին Մաթիաս Վեսինոն կրկնապատկել էր հաշվի տարբերությունը։
Սակայն, երկրորդ խաղակեսում Լուսիեն Ֆավրի սաներին հաջողվեց բեկել հանդիպման ընթացքը և տանել գերկամային հաղթանակ։
Աշրաֆ Հակիմին դարձավ դուբլի հեղինակ, մեկ գնդակ էլ հեղինակեց Յուլիան Բրանդը։
Տուրի մյուս խաղում կատալոնական «Բարսելոնան» 0։0 էր խաղացել «Սլավիա Պրահայի» հետ։
F խմբի առաջատարը «Բարսելոնան»՝ 8 միավորով։«Բորուսիան» տանելով գերկարևոր հաղթանակ՝ 7 միավորով բարձրացավ 2-րդ հորիզոնական։ «Ինտերը» 4 միավորով 3-րդն է, իսկ «Սլավիան» 2 միավորով զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը։
# Բորուսիա-Դորտմունդ, Ինտեր, Չեմպիոնների-լիգա