Բորուսիա Դորտմունդն առաջին կեսից հետո երկու գնդակի տարբերությամբ պարտվում է Մայնցին🎥
Գերմանական Բունդեսլիգայի վերջին` 34-րդ տուրում, առաջնության առաջատար «Բորուսիա Դորտմունդը» սեփական հարկի տակ մրցում է «Մայնցի» դեմ։
Առաջին կեզից հետո «իշամեղուները» 0:2 հաշվով պարտվում են հյուրերին. գոլերը խփել են Անդրեաս Հանչե-Օլսենն ու Կարիմ Օնիսիվոն։
Նշենք, 0:1 հաշվի ժամանակ դորտմունդյան ակումբի հարձակվող Սեբաստիան Ալեն չկարողացավ դիպուկ իրացնել 11-մետրանոցը. «Մայնցին» փրկեց դարպասապահ Ֆին Դամենը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բորուսիա-Դորտմունդ, Բունդեսլիգա, Մայնց