Բորուսիա Դորտմունդը անհավանական հաշվով ջախջախեց Սելթիկին 🎥

Բորուսիա Դորտմունդը անհավանական հաշվով ջախջախեց Սելթիկին 🎥

02/10/2024 - 00:51

Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի երկրորդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» «Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտում մրցեց շոտլանդական «Սելթիկի» դեմ։

Գերմանական գրանդը պարզապես անհավանական հանդիպում անցկացրեց և մրցակցին ջախջախեց 7:1 հաշվով։

Նուրի Շահինի գլխավորած թիմից հեթ-տրիկի հեղինակ դարձավ Կարիմ Ադեյեմին, Սերու Գիրասին դուբլ գրանցեց, մեկական գոլ էլ խփեցին Էմրե Ջանն ու Ֆլեիքս Նմեչան։ «Կելտերի» հեղինակության գնդակը գրանցվել է Դայզեն Մաեդայի անվան դիմաց։

«Բորուսիան» վաստակել է 6 միավոր և գլխավորել հիմնական փուլի մրցաշարային աղյուսակը։ «Սելթիկը» 3 միավորով 19-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023