Հալանդի գլուխգործոց գոլը Շալկեի դարպասը 🎥
Գերմանական Բունդեսլիգայի 22-րդ տուրի շրջանակում «Բորուսիա Դորտմունդը» հյուրընկալվելիս 4։0 հաշվով գերվստահ հաղթանակ տարավ «Շալկե-04»-ի նկատմամբ։
Հանդիպման 45-րդ րոպեին Ջեյդոն Սանչոյի՝ ձախ եզրից կատարած բարձր փոխանցումից հետո Էրլինգ Հալանդը մկրատաձև հարվածով դարձավ ֆանտաստիկ գոլի հեղինակ՝ հաշիվը դարձնելով 2։0։
Հավելենք, որ այդ խաղում նորվեգացի հարձակվողն իր անվան դիմաց երկրորդ խաղակեսում ևս մեկ գոլ գրանցեց՝ դառնալով դուբլի հեղինակ։
Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում 20-ամյա հարձակվողն ընդհանուր առմամբ մասնակցել է 17 հանդիպման և խփել 17 գոլ։
Լավագույն ռմբարկուների պայքարում նորվեգացի ֆուտբոլիստը զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը։ Լավագույնը Ռոբերտ Լևանդովսկին է 26 գոլով, ում հաջորդում է «Այնտրախտի» պորտուգալացի հարձակվող Անդրե Սիլվան, ով դարձել է 18 գոլի հեղինակ։
Հ․Գ․ Միացեք մեր Telegram-ի ալիքին -> https://t.me/Interfootball_am
# Բորուսիա-Դորտմունդ, Բունդեսլիգա, Էրլինգ Հալանդ, Շալկե-04