«Բորնմութը» վերջին վայրկյանին թրիլերային հաղթանակ կորզեց «Լիվերպուլից» 🎥
«Բորնմութը» վերջին վայրկյանին թրիլերային հաղթանակ կորզեց «Լիվերպուլից» 🎥
25/01/2026 - 00:17

Անգլիայի Պրեմիեր լիգայի 23-րդ տուրում «Բորնմութը» «Վիթալիթի» ստադիոնում 3:2 հաշվով հաղթեց «Լիվերպուլին»։

Տանտերերն Էվանիլոսոնի ու Ալեխանդրո Խիմենեսի խփած գոլերի շնորհիվ շատ արագ երկու գնդակի առավելություն ստացան, բայց մերսիսայդյան գրանդը կարողացավ հավասարեցնել հաշիվը։

Արնե Սլոթի գլխավորած թիմից 45-րդ րոպեին աչքի ընկավ Վիրջիլ վան Դեյկը, իսկ 80-րդ րոպեին` Դոմինիկ Սոբոսլայը։

Թվում էր, թե կողմերը ոչ-ոքի կգրանցեն, բայց «Բորնմութը» 90+5-րդ րոպեին` հանդիպման վերջին վայրկյանին, հաղթանակ կորզեց. հերոսացավ Ամին Ադլին։

«Լիվերպուլը» 36 միավորով 4-րդ տեղում է, Անդոնի Իռաոլայի գլխավորած թիմը 30 միավորով բարձրացավ 13-րդ տեղ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025