Բորնմութը հաղթեց Նոթինգհեմ Ֆորեսթին` նվաճելով Պրեմիեր լիգայի ուղեգիր🎥
Անգլիայի երկրորդ դիվիզիոնի` Չեմպիոնշիփի շրջանակում կայացավ 33-րդ տուրից հետաձգված «Բորնմութ» – «Նոթինգհեմ Ֆորեսթ» հանդիպումը։
Հիմնականում հավասար պայքարում ընթացած խաղում` «Բորնմութը» հաղթեց 1:0 հաշվով։
«Բալերին» հաղթանակ պարգևեց Քիֆեր Մուրի` 83-րդ րոպեին խփած միակ գոլը։
Այս հաղթանակից հետո Սքոթ Պարկերի թիմը վաստակեց 85 միավոր և զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը` առաջնության ավարտից մեկ տուր առաջ նվաճելով Պրեմիեր լիգայի ուղեգիր։
Հավելենք, որ հանդիպման գլխավոր մրցավար Ստյուարտ Էտվելի եզրափակիչ սուլիչից հետո «Վիտալիթի» մարզադաշտի հավաքված երկրպագուները ներխուժեցին խաղադաշտ` ֆուտբոլիստների հետ տոնելու հաջողությունը։
«Նոթինգհեմ Ֆորեսթը», 79 միավորով, 3-րդն է և առաջնության ավարտից հետո ևս երեք ակումբների հետ մասնակցելու է յուրահատուկ փլեյ-օֆֆ-ի` պարզելու Պրեմիեր լիգայի ուղեգիր նվաճող վերջին հաջողակին։
Նշենք, որ փլեյ-օֆֆ-ին մասնակցում են Չեմպիոնշիփի 3-6-րդ հորիզոնականները զբաղեցրած ակումբները, որի ուղեգիր արդեն նվաճել է նաև «Հադերսֆիլդը»։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Բորնմութ, Հադերսֆլիդ, Նոթինգհեմ Ֆորեսթ, Չեմպիոնշիփ, Ստյուարտ Էտվել, Սքոթ Պարկեր, Քիֆեր Մուր