Բորնմութ – Լութոն Թաուն հանդիպումն ամբողջությամբ կվերախաղարկվի🎥
Անգլիական Պրեմիեր լիգայի 17-րդ տուրի «Բորնմութ» – «Լութոն Թաուն» հանդիպումն ամբողջությամբ կվերախաղարկվի։
Այդ հանդիպումն ընդհատվել էր 59-րդ րոպեին «Լութոնի» կենտրոնական պաշտպան Թոկ Լոքյերի ուշագնացության պատճառով։
65-րդ րոպեին գլխավոր մրցավար Սայմոն Հուփերը որոշեց դադարեցնել հանդիպումը։
Ճիշտ է` 29-ամյա ֆուտբոլիստը բուժօգնություն ստանալուց հետո ուշքի եկավ, սակայն հանդիպումն այդպես էլ չվերակսվեց։
Հետագայում պարզ դարձավ, որ վալիացի ֆուտբոլիստի մոտ սրտի կանգ է արձանագրվել։
Ինչպես տեղեկացնում է Daily Mail-ը, ըստ Պրեմիեր լիգայի կանոնադրության` այն հանդիպումը, որն ընդհատվել է գլխավոր մրցավարի որոշմամբ, պետք է վերախաղարկվի ամբողջությամբ։
Հավելենք, որ հանդիպման անցկացման ժամկետի վերաբերյալ Պրեմիեր լիգան դեռևս որևէ պաշտոնական հաղորդագրությամբ հանդես չի եկել։
Վերջում ավելացնենք, որ հանդիպման ընդհատման պահին լուսատախտակին վառվում էր 1:1 հաշիվը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Բորնմութ, Թոմ Լոքյեր, Լութոն Թաուն