Բորդաս․ «Մենք Ռոմային ու Լիվերպուն պարտվեցինք անկյունայինների պատճառով»
«Բարսելոնայի» նախկին տնօրեն Խավիեր Բորդասը Mundo Deportivo-ին տված հարցազրույցի ժամանակ կիսվել է կատալոնական ակումբի Չեմպիոնների լիգայի վերջին տարիներին գրանցած վատ արդյունքների մասին․
– Ինչո՞ւ «Բարսելոնան» չկարողացավ ավելի շատ Չեմպիոնների լիգայի գավաթ նվաճել․ ինչ-որ մի բան այնպես չընթացավ։
– Մենք հիանալի տեսք ունեինք, երբ վերահսկում էինք գնդակը։ Երբ այն մեզ մոտ չէր, ֆուտբոլիստները սկսում էին ծուլանալ։ Նախկինում մենք շատ ուժեղ ֆուտբոլիստներ ունեինք, ինչպես օրինակ, Կառլես Պույոլը, Էրիկ Աբիդալը, Սեյդու կենտրան՝ կենտրոնում։ Այդ դիրքում շատ կարևոր է ուժը։
Թե՛ Հռոմում, թե՛ «Էնֆիլդում» մենք գոլեր բաց թողեցին անկյունայիններից հետո։ Եթե դրանք չլինեինք, ապա մենք երկու անգամ կհաղթեինք Չեմպիոնների լիգայում՝ խաղալով միևնույն ոճի ֆուտբոլ և մեզ կանվանեին ֆուտբոլի պատմության լավագույն ակումբ, իսկ ամեն ինչ կլիներ հիանալի։
– Իսկ ո՞վ է այդ ամենի համար պատասխանատու։
– Ըստ իս՝ այն ամենը, ինչ տեղի է ունենում խաղադաշտում, դա ղեկավարության պատասխանատվության ներքո է։ Ակումբը պետք է հավասարակշռված տեսք ունենա։ Մենք նույնիսկ Լա լիգան պարտվեցինք անկյունայինի պատճառով։
«Ռեալը» երկու անգամ հաղթեց Չեմպիոնների լիգան, որոնց եզրափակիչներում Սերխիո Ռամոսը գոլ խփեց անկյունայինի խաղարկումից հետո։ Մենք երկու դեպքում պատրվեցին անկյունայինների պատճառով և չպետք է մոռանանք նաև խաղադաշտում թույլ տված սխալների մասին։
Հիշեցնենք, որ «Բարսելոնան» Չեմպիոնների լիգայի 2017/18 մրցաշրջանի քառորդ եզրափակչի շրջանակում մրցում էր «Ռոմայի»։ Կատալոնական ակումբը առաջին խաղում հաղթել էր 4։1 հաշվով, իսկ պատասխան խաղում հռոմեական ակումբը 3։0 հաշվով comeback գրանցեց, իսկ հաղթական գնդակը Կոստաս Մանոլասը խփեց անկյունայինից հետո։
Նույն պատմությունը կրկնվեց 2018/19 պաղարկության կիսաեզրափակչի շրջանակում։ «Բլաուգրանասը» կիսաեզրափակիչ առաջին խաղում 3։0 հաշվով սեփական հարկի տակ հաղթեց «Լիվերպուլին», իսկ պատասխան խաղում մերսիսայդյան ակումբը հետ բերեց կորցրածը և հաղթեց 4։0 հաշվով, իսկ Դիվոկ Օրիգին հաղթական գնդակը խփեց Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի հայտնի անկյունայինի իրացումից հետո։
# Բարսելոնա, Էնֆիլդ Ռոուդ, Ժորժինիո Վեյնալդում, Լիվերպուլ, Խավիեր Բորդաս, Կոստաս Մանոլաս, Չեմպիոնների-լիգա, Ռեալ Մադրիդ, Ռոմա, Սերխիո-Ռամոս, Տրենտ Ալեքսանդր-Առնոլդ