Բոնուչին սպառնացել է սպանել Ինտերի քարտուղարին. նրան որակազրկում է սպառնում📸
Իտալիայի Սուպերգավաթի խաղում «Յուվենտուսը» լրացուցիչ ժամանակում 1:2 հաշվով պարտվեց «Ինտերին»։
Միլանյան ակումբի կազմից հաղթական գնդակը 120+1-րդ րոպեին խփեց Ալեքսիս Սանչեսը, ինչից հետո արտառոց դեպք է գրանցվել։
Ինչպես տեղեկացնում է Football Italia-ն, «Ինտերի» խփած գոլից հետո ակումբի քարտուղար Քրիստիանո Մոցիլոն բավական բուռն է նշել իր թիմի հաջողությունը, ինչն էլ առաջացրել է «Յուվենտուսի» պաշտպան Լեոնարդո Բոնուչիի զարյույթը։
Իտալացի պաշտպանը մոտեցել է Մոցիլոյին և սպառնացել, որ կսպանի նրան.
«Դու գոլն իմ առջև ես տոնո՞ւմ. այ քեզ անհեթեթություն։ Ես քեզ կսպանեմ»,- ասել է Բոնուչին։
«Ներաձուրիների» քարտուղարը, հասկանալով ստեղծված իրավիճակը, փորձել է հանգստացնել թուրինյան ակումբի պաշտպանին։
Բարեբախտաբար, ամեն ինչ հարթվեց և որևէ միջադեպ տեղի չունեցավ, սակայն այդ ամենը գրավել է Իտալիայի մի շարք դաշնային քննիչների ուշադրությունը, ովքեր եթե գործին ընթացք տան, ապա հավանական է, որ Լեոնարդո Բոնուչին կորակազրկվի մի քանի խաղով։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալեքսիս-Սանչես, Ինտեր, Իտալիայի Սուպեր գավաթ, Լեոնարդո-Բոնուչի, Յուվենտուս