Բոլիվիա – Ուրուգվայ հանդիպումը կայացել է աշխարհի ամենաբարձրադիր ստադիոնում 🎥
Աշխարհի 2026 թ. առաջնության Հարավային Ամերիկայի գոտու որակավորման փուլի 14-րդ տուրի Բոլիվիա – Ուրուգվայ (0:0) հանդիպումը կայացել է աշխարհի ամենաբարձրադիր ստադիոնում, գրում է Marca-ն։
Հանդիպումը տեղի է ունեցել Բոլիվիայի Էլ Ալտո քաղաքի «Մունիսիպալ» մարզադաշտում, որը գտնվում է ծովի մակարդակից 4150 մետր բարձրության վրա։ Այն ամենաբարձր ստադիոնն է, որտեղ անցկացվում են միջազգային հանդիպումներ։
Աշխարհում ծովի մակարդակից ավելի բարձր կետում գտնվող ստադիոններ նույնպես կան, սակայն դրանք միջազգային հանդիպումներ չեն ընդունում։
Նշենք, որ Էլ Ալտոն, առհասարակ, աշխարհի ամենաբարձրադիր քաղաքն է։
Հավելենք, որ Ուրուգվայի հավաքականը 14 խաղից հետո վաստակել է 21 միավոր ԿՈՆՄԵԲՈԼ-ի գոտու ընտրական մրցաշարում երրորդ տեղում է, Բոլիվիան ունի 14 միավոր և 8-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից