Բոատենգին մեղադրում են նախկին կնոջը ծեծելու համար
«Բավարիայի» պաշտպան Ժերոմ Բոատենգը կասկածվում է նախկին կնոջը մարմնական վնասվածքներ հասցնելու մեջ:
Ինչպես հայտնում է Spiegel-ը, այս գործը 2018 թվականից գտնվում էր դատախազի մոտ: 2019 թվականի փետրվարին հետաքննություն է անցկացվել, ինչից հետո գործն ուղարկվել է Մյունխենի քաղաքային դատարան:
Ֆուտբոլիստի փաստաբանները հայտարարել են, որ սա անձնական պատմություն է, որը հիմնված է 3-րդ անձանց չճշտված հայտարարությունների վրա:
Հայտնի է, որ գործը դեռ չի բացվել, քանի որ դատավորը նոր հետաքննություն է նշանակել: