Բիչախչյանի տրանսֆերային արժեքն էականորեն աճել է
Հեղինակավոր Transfermarkt կայքը թարմացրել է Սլովակիայի Ֆորտունա լիգայում հանդես եկող ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները։
Տրանսֆերային արժեքի լուրջ աճ է գրանցել «Ժիլինայի» հայազգի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը, ով այժմ գնահատվում է 900 հազար եվրո։
Հատկանշական է, որ նախորդ թարմացման համեմատ Բիչախչյանի տրանսֆերային արժեքն ավելացել է 300 հազար եվրոյով։
Նշենք, որ այժմ 22-ամյա կիսապաշտպանը «Ժիլինայի» ամենաթանկարժեք ֆուտբոլիստն է և կրկնակի ավելի թանկ է գնահատվում, քան իր մոտակա «հետապնդողներ» Մատուշ Ռուսնակն ու Ադրիան Կապրալիկը, որոնց տրանսֆերային արժեքը 450 հազար եվրո է։
Հավելենք, որ ընթացիկ մրցաշրջանում Բիչախչյանը «Ժիլինայի» կազմում բոլոր մրցաշարերի շրջանակում անցկացրել է 23 հանդիպում` դառնալով 10 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Transfermarkt, Ժիլինա, Վահան Բիչախչյան, Ֆորտունա լիգա