Բիչախչյանի` խաղավերջում խփած գոլն անչափ կարևոր հաղթանակ պարգևեց Պոգոնին🎥
Լեհական Էկստրակլասայի 31-րդ տուրում «Պոգոն Շեցինը» սեփական հարկի տակ մրցեց «Լեգիա Վարշավայի» դեմ` հաղթելով 2:1 հաշվով։
Տանտերերի կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Վահան Բիչախչյանը, ով 67-րդ րոպեին դուրս եկավ փոխարինման և 88-րդ րոպեին իր գոլով հաղթանակ պարգևեց «Պոգոնին»։
Նշենք, որ 23-ամյա կիսապաշտպանն Էլստրակլասայի ընթացիկ խաղարկությունում խփեց իր 6-րդ գոլը։
Այս հաղթանակից հետո Շեցին քաղաքը ներկայացնող ակումբը վաստակեց 54 միավոր և զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը։
«Լեգիան», 60 միավորով, 2-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Էկստրակլասա, Լեգիա, Պոգոն Շեցին, Վահան Բիչախչյան