Բիչախչյանի երկու գոլային փոխանցումը Պոգոնի կազմում 
Լեհական Էկստրակլասայի 7-րդ տուրում «Պոգոն Շեցինը» տնային խաղում 5:3 հաշվով հաղթեց Վրոցլավի «Շլյոնսկին»։
Տանտերերի կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը, որը երկու գոլային փոխանցում կատարեց։
25-ամյա ֆուտբոլիստն օգնեց աչքի ընկնել Ֆրեդրիկ Ուլվեստադտին ու Կամիլ Գրոսիցկիին։
Հայ ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում 7 խաղում խփել է 1 գոլ, կատարել 3 արդյունավետ փոխանցում։
«Պոգոնը» 13 միավորով չորրորդ տեղում է մրցաշարային աղյուսակում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am