Բիչախչյանի դուբլի շնորհիվ Ժիլինան ոչ-ոքի խաղաց Սլովանի դեմ🎥
Սլովակիայի Ֆորտունա լիգայի 8-րդ տուրի շրջանակում «Սլովան Բրատիսլավան» սեփական հարկի տակ մրցեց «Ժիլինայի» դեմ. խաղն ավարտվել է 2:2 հաշվով։
«Ժիլինայի» կազմում հերթական անգամ փայլել է Վահան Բիչախչյանը` դառնալով դուբլի հեղինակ։
22-ամյա կիսապաշտպանը Ֆորտունա լիգայի ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 5 հանդիպման` դառնալով 4 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
Այս ոչ-ոքիից հետո «Ժիլինան» վաստակեց 14 միավոր և զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը։
Առաջատարը, 17 միավորով, հենց «Սլովանն» է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ժիլինա, Սլովան-Բրատիսլավա, Վահան Բիչախչյան, Ֆորտունա լիգա