Բիչախչյանը գեղեցիկ գոլ խփեց ու նվիրեց հայ ազգին🎥

Բիչախչյանը գեղեցիկ գոլ խփեց ու նվիրեց հայ ազգին🎥

03/10/2020 - 23:48

Սլովակիայի Ֆորտունա լիգա 9-րդ տուրի շրջանակում «Ժիլինան» սեփական հարկի տակ 4։1 հաշվով առավելության հասավ «Դունայսկայա Ստրեդայի» նկատմամբ։

Տանտերերի կազմում հանդիպումը մեկնարկային րոպեներից սկսել էր Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը, ով 34-րդ րոպեին մրցակցի տուգանային հրապարակի մատույցներից ձախ ոտքի հիանալի հարվածով հաշիվը դարձրեց 3։1։

Բիխաչյանը խփած գոլից հետո բարձրացեց մարզաշապիկը, որի տակից մեկ այլ մարզաշապիկ էր, իսկ դրա վրա գրված է եղել հետևյալը․

«Աստված պահպանի հայ զինվորին»։

Բիչախչյանը սոցցանցերի իր օգտահաշիվներում հրապարակել է այդ դրվագը և գրել է․

«Հատուկ գալ իմ հայրենիքի համար։ Ես հպարտ եմ, որ հայ եմ։ Ես միշտ քո հետ եմ Հայաստան Աշխարհ»,- եզրափակել է Բիչախչյանը։

https://www.facebook.com/photo?fbid=2626851324292151&set=a.1541780979465863

21-ամյա հայ ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել է 63-րդ րոպե, ինչից հետո խաղադաշտում իր տեղը զիջել է Պատրիկ Պյուսլովիչին։

Հավելենք, որ Բիչախչյանը Ֆորտունա լիգայի ընթացիկ մրցաշրջանի շրջանակում խփել է արդեն 6 գոլ և լավագույն ռմբարկուներից մեն է, իսկ «Ժիլինան» վաստակեց 13 միավոր և զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը։ Առաջատարը հենց «Դունայսկայա Ստրեդան» է, որն ունի 24 միավոր։

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023