Բիչախչյանը 90+5-րդ րոպեին հաղթական ասիստ է կատարել «Լեգիայի» կազմում 🎥
Լեհաստանի Էկստրակլասայի 29-րդ տուրում Վարշավայի «Լեգիան» սեփական դաշտում 2:1 հաշվով հաղթել է Գդանսկի «Լեխիային»։
Տանտերերը հաղթանակը կորզել են 90+5-րդ րոպեին։ Հաղթական գոլը խփել է Յան Զյոլկովսկին` եզրափակելով Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանի փոխանցումը։
Նշենք, որ Բիչախչյանը «Լեգիա» տեղափոխվելուց հետո առաջին արդյունավետ գործողությունն է կատարել պաշտոնական խաղերում։
Գոնսալու Ֆեյուի գլխավորած թիմը վաստակել է 47 միավոր և 5-րդ տեղում է, «Լեխիան» 27 միավորով 16-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից